Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Նայջել Միլսը խոստովանել է, որ դատական բարեփոխումներին նվիրված լսումների ժամանակ Candy Crush խաղն է խաղացել։ The Sun պարբերականը հրապարակել է մի լուսանկար, որում պահպանողական կուսակցության անդամը պլանշետով այլ գործով էր զբաղված լսումների ժամանակ։
Երկու ժամ շարունակ նա քաղցրավենիք է «ջոկել» հանրահայտ խաղում։ Ըստ Միլսի՝ դա չի խանգարել ամբողջությամբ ընկղմվել լսումների գործընթացում։