Մեծ Բրիտանիայում մզկիթներն անցկացրել են բաց դռների օր` կազմակերպելով թեյախմություն: Այս մասին գրում է The Independent-ը:
Ակցիան ստացել է Visit My Mosque Day անվանումը: Դրան մասնակցել են 20 մզկիթներ ամբողջ երկրում: Այս որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի մուսուլմանական խորհուրդը մտահոգություն էր հայտնել Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մուսուլմանների նկատմամբ բացասական տրամադրությունների առաջացումից:
Արևելյան Լոնդոնում գտնվող մզկիթի հյուրեր են դարձել աթեիստներ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում էր տեսնել «կենդանի մուսուլմանի», այլ ոչ թե նրանց դիտել հեռուստացույցով: