Մեծ Բրիտանիայում ահաբեկչությունների սպառնալիքի մակարդակը ներկա պահին, ավելի քան 30 տարում առաջին անգամ ամենաբարձրն է: Այս մասին հայտարարել է Մի-5 հատուկ ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը, հաղորդում է BBC-ն:
Նրա խոսքերով` ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները վերջին 12 ամսում կանխել են 6 ծրագրված ահաբեկչություն: «Դա ամենամեծ թիվն է, որը ես կարող եմ հիշել իմ կարիերայի 32 տարվա ընթացքում»,- ասել է Փարքերը:
Մեկնաբանելով իր խոսքերն այն մասին, որ հատուկ ծառայություններին անհրաժեշտ են մեծ լիազորութուններ տեղեկատվությանը հասանելի լինելու համար` աճող սպառնալիքի պատճառով, Փարքերը վստահեցրել է, որ ՄԻ-5-ը կաշխատի օրենքի շրջանակներում և, որ հատուկ ծառայություններին հետաքրքիր չէ «փորփրել որևէ մեկի անձնական կյանքը»: