Բրիտանիայի խորհրդարանը թույլատրել է արհեստական բեղմնավորում իրականացնել 3 մարդու ԴՆԹ-երի համադրությամբ։ Լորդերի պալատը ձայների մեծամասնությամբ հաստատել է այս օրինագիծը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մինչև 2015 թվականի օգոստոս ամիսը անհրաժեշտ է մշակել նման գենետիկական գործողությունների ընթացքը։ Երեք ծնողներից ծնված առաջին երեխան լույս աշխարհ կգա 2016 թվականին։ Բրիտանիան դարձել է առաջին պետությունն աշխարհում, որը թույլ է տալիս մարդու գենոմի համադրություն։ «Երեք ծնողների» վերաբերյալ օրենքը համալրել է այս ոլորտի օրենսդրական բազան։