տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիան համաձայն է ընդունել 4000 փախստականի

Մեծ Բրիտանիան համաձայն է ընդունել 4000 փախստականի

59
0

britannia_flagՄեծ Բրիտանիայի իշխանությունները համաձայնվել են ընդունել 4000 հարկադիր տեղափոխվողի Սիրիայից: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը:

«Իհարկե, մենք ողջունում ենք Մեծ Բրիտանիայում սիրիացիների համար տեղերի թվի ավելացման նախաձեռնությունը: Այդ տեղերը հիմնարար գործոն կդառնան 4000 մարդկանց կյանքերի համար»,- ասվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Մելիսա Ֆլեմինգի հայտարարության մեջ:

Սպասվում է, որ սեպտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը փախստականներին ԵՄ երկրներում «արդարացի տեղաբաշխելու» մշտական մեխանիզմի ներդրման վերաբերյալ առաջարկներ կհրապարակի:

Հուլիսին ԵՄ 28 երկրից 23-ի ՆԳՆ ղեկավարները պարտավորվել են հոկտեմբերից սկսած ընդունել Հունաստան և Իտալիա ժամանած ավելի քան 32.000 փախստականի և Եվրոպայում վերաբնակեցնել ևս 22.500-ին, Սիրիայի հետ սահմանակից պետություններից ընդհանուր առմամբ՝ 54.760 մարդու: