Մեծ Բրիտանիան ձգտում Է Բրյուսելի հետ իր բանակցություններում հասնել այնպիսի համաձայնագրի, որը սերտ կապեր կպահպաներ ԵՄ-ի հետ:
Այդ մասիննՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հոկտեմբերի 5-ին հայտարարել Է պահպանողականների ամենամյա համագումարում ունեցած իր եզրափակիչ ելույթում, որն աշխատանքն Է ավարտել Բիրմինգհեմում:
«Ես կցանկանայի, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրն արտացոլեր դաշինքի հետ մեր սերտ կապերը, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում մեր համագործակցությունը եւ ազատ առեւտրին մեր աջակցությունը»,-հայտնել Է թորիների կառավարող կաբինետի ղեկավարը:
Դրա հետ մեկտեղ Մեյը նշել Է, որ դեռեւս վաղ Է խոսել, թե հատկապես ինչ համաձայնություն ձեռք կբերվի ԵՄ-ի ղեկավարության հետ պաշտոնական Լոնդոնի բանակցություններում:
Վարչապետը նաեւ կրկնել Է, որ բրիտանական կառավարությունը Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը կգործարկի հաջորդ տարվա մարտից ոչ ուշ, հոդված, որը ԵՄ-ի կազմից անդամ երկրի դուրս գալու երկամյա ընթացակարգ Է նախատեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: