Մեծ Բրիտանիան ցանկանում է Բրյուսելի հետ իր բանակցություններում այնպիսի համաձայնության հասնել, որպեսզի պահպանեն սերտ կապերը Եվրամիության հետ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բիրմինգհեմում աշխատանքներն ավարտող պահպանողականների ամենամյա համագումարում ունեցած իր եզրափակիչ խոսքում:
«Ես կուզեմ, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը լինի դաշինքի հետ մեր սերտ կապերի, ահաբեկչության դեմ պայքարում մեր համագործակցության և ազատ առևտրին մեր աջակցության արտացոլումը»,- հաղորդել է իշխող կաբինետի ղեկավարը:
Ընդ որում, Մեյը նկատել է, որ առայժմ վաղ է խոսել, թե ինչ համաձայնագիր ձեռք կբերվի պաշտոնական Լոնդոնի և ԵՄ-ի ղեկավարության միջև բանակցություններում: