Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել է, որ չի շտապի որոշում կայացնել Եվրամիությունում Միացյալ Թագավորության դերի փոփոխության հետ կապված, որովհետեւ այդ փաստաթուղթը պիտի համապատասխանի Լոնդոնի պահանջներին: Այդ մասին քաղաքական գործիչը հայտնել է Եվրոպական խորհրդի երկօրյա գագաթնաժողովին ժամանելիս, որտեղ քննարկվելու է ԵՄ-ի բարեփոխման հարցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ Քեմերոնը հասկացնել է տվել, որ հույս ունի փոխզիջման հասնել մի շարք վիճելի հարցերի շուրջ: «Եթե լավ աշխատենք, կկարողանանք ԵՄ-ի հետ համաձայնագիր ստանալ», — ասել է նա լրագրողներին` ընդգծելով, որ մտադիր է գագաթնաժողովի ընթացքում «պայքարել բրիտանական շահերի համար»: