2014 թվականի մարտից մինչեւ 2015 թվականի մարտն ընկած ժամանակաշրջանում Միացյալ թավավորությունը, ըստ օգոստոսի 27-ին հրապարակված տվյալների, ընդունել Է շուրջ 330 հազար մարդու, ինչը գրեթե 100 հազարով ավելի Է, քան նախորդ 12 ամսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հինգ տարի առաջ ընտրարշավի ընթացքում խոստացել Էր ներգաղթյալների հոսքը սահմանափակել տարեկան հարյուր հազար մարդով:
Իրադարձությունների ներկայիս զարգացումը լրջորեն անհանգստացնում Է բրիտանական հասարակայնությանը, նախեւառաջ աշխատաշուկայի եւ բնակարանի շուկայի, ինչպես նաեւ սոցիալական ոլորտի վրա լրացուցիչ բեռնվածության պատճառով: