տուն Սպորտ Մեսսին խաղադաշտ կվերադառնա ավելի շուտ, քան կարծում էին

Մեսսին խաղադաշտ կվերադառնա ավելի շուտ, քան կարծում էին

88
0

3

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, որը «Լաս Պալմասի» հետ Իսպանիայի առաջնության 6-դ տուրում ոտքն էր վնասել, կարող է նոյեմբերի 21-ին  մասնակցել  «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք «Ռեալի» հետ հանդիպմանը, փոխանցում է El Mundo Deportivo-ն:

Նախկինում հաղորդվել էր, որ Մեսսին կարող է մի քանի ամիս զրկվել խաղային պրակտիկայից, սակայն երեկ բժիշկները հուսադրող ախտորոշում են տվել. նա կապաքինվի մոտ 8 շաբաթից:

Այս տեղեկությունը հաստատել է նաև Արգենտինայի հավաքականի բժիշկ Դոնատո Վիլանին: