«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը` անցկացնելով 100 հանդիպում եվրոպական այդ մրցաշարում:
Երեկ «Ռոմայի» հետ խաղում Լիոնել Մեսսին եղել է 28 տարեկան 84 օրական: Նախորդ ռեկորդը պատկանել է Ռաուլին, որը 100-րդ հանդիպումն անցկացրել է, երբ եղել է 28 տարեկան 239 օրական:
Նախօրեին «Պորտու» տեղափոխված Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայում անցկացրած ամենաշատ խաղերի թվով կրկնել է «Բարսելոնայի» հարձակվող Չավիի ռեկորդը: Երկու ֆուտբոլիստները եվրոպական այդ մրցաշարում անցկացրել են 151 հանդիպում: