տուն Լուրեր Մեսսին պատրաստվում է վերադառնալ Արգենտինայի հավաքական

Մեսսին պատրաստվում է վերադառնալ Արգենտինայի հավաքական

124
0

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ծրագրում է վերադառնալ Արգենտինայի հավաքական:

31-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մասնակցել Արգենտինայի հավաքականի՝ Վենեսուելայի հետ մարտին կայանալիք ընկերական խաղին: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Հանդիպումը կայանալու է Մադրիդում՝ «Աթլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությունից հետո Լիոնել Մեսսին հայտարարեց, որ ժամանակավոր հեռանում է ազգային ընտրանուց, սակայն վերադարձի ժամկետները չհստակեցրեց։