Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան կարծիք է հայտնել, որ իր նախկին թիմակից Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: 2010թ.-ի աշխարհի չեմպիոնի խոսքերով՝ արգենտինացի ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է:
«Ես երկար ժամանակ խոսել եմ Մեսսիի մասին և շարունակելու եմ խոսել: Ինձ համար Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, անկախ նրանից՝ գոլ խփում է նա, թե ոչ, քանի որ ես երբեք չեմ տեսել որևէ մեկին, ով կարողանա խաղադաշտում նույնն անել:
Կարծում եմ՝ նա լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ, որովհետև նա բացառիկ է, ես նրան հավասար որևէ մեկին չեմ տեսել: Ինչ վերաբերվում է «Ոսկե գնդակի» շնորհման պափանիշներին, ապա ես չգիտեմ թե ինչպես է այդ մեխանիզմն աշխատում: Թող նրանք քվեարկեն, անձամբ ինձ համար կասկածներ չկան, թե ով է լավագույնն աշխարհում», — Վիլյայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: