Հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է վերադառնալ ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքական` հայտնում է AFP գործակալությունը:
Հուլիսի 27-ին Ամերիկայի գավաթի եզրափակչում Չիլիի հավաքականին Արգենտինայի պարտվելուց հետո 29-ամյա Մեսսին հայտարարեց ազգային թիմում իր կարիերան ավարտելու մասին: Պատճառը` միջազգային վճռական հանդիպումներում Արգենտինայի հավաքականի հաճախի պարտություններն են:
Մեսսիի մասնակցությամբ Արգենտինայի հավաքականը պարտվել է Ամերիկայի գավաթի եզրափակիչներում 2007, 2015 և 2016 թթ.: Արգենտինացիները պարտվել են նաև 2014 թ. Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում: