«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է ստացած վնասվածքի մասին, որի պատճառով նա բաց կթողնի ԱՄՆ-ում կայանալիք հավաքները:
«Ես ցանկանում էի միանալ թիմի մարզումներին, սակայն վնասվածք ստացա առաջին իսկ մարզմանը։ Ստիպված եմ բաց թողնել որոշ ժամանակ:
Շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար, շատ էի ցանկանում մեկնել ԱՄՆ, բայց ոչ այս անգամ։ Շուտով կտեսնվենք, գրկում եմ ձեզ բոլորիդ», — գրել է ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում։
Նշվում է, որ Մեսսին վերականգնվելու է Բարսելոնայում։ Նա ցանկանում է պատրաստ լինել Լա Լիգայի 1-ին տուրին, որտեղ «Բարսելոնան» կհանդիպի «Աթլետիկի» հետ ։