տուն Սպորտ Մեսսին կարող է Իսպանիայի առաջնությունների լավագույն ռմբարկուի մրցանակը ստանալ Սանտիագո Բեռնաբեուում

Մեսսին կարող է Իսպանիայի առաջնությունների լավագույն ռմբարկուի մրցանակը ստանալ Սանտիագո Բեռնաբեուում

79
0

Lionel-Messi-Four-Ballon-DOur

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է Իսպանիայի առաջնությունների լավագույն մրցանակը ստանալ հոկտեմբերի 25-ին «Ռեալի» հետ Մադրիդում կայանալիք խաղի ժամանակ, եթե մինչև այդ դառնա երեք գոլի հեղինակ։

Այս պահին Իսպանիայի առաջնությունների լավագույն ռմբարկուն Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին ֆուտբոլիստ նախկին Թելմո Սառան է։ Նա իր հաշվեկշռում ունի 251 գնդակ։

«Ինչո՞ւ չշնորհել մրցանակը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Մեսսին արժանի է դրան, և մենք այդ կապակցությամբ պետք է քայլեր ձեռնարկենք», — ասել է Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Խավյեր Տեբասը։