Արգենտինայի հավաքականի առաջատարը կարող է բաց թողնել Չիլիի հետ ֆուտբոլային հանդիպումը, հաղորդում է El Mundo-ն: Պատճառն այն է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը պետք է Իսպանիայի դատարանում ցուցմունք տա: Նա մեղադրվում է երեք հարկային հանցագործություն կատարելու մեջ:
Դրա պատճառով Մեսսին կարող է բաց թողնել Չիլիի ազգային հավաքականի հետ ֆուտբոլային հանդիպումը, որը 2016թ.-ի Ամերիկայի գավաթի առաջին հանդիպումն է: Խաղը տեղի է ունենալու հունիսի 6-ին:
Աշխարհահռչակ ֆուտբոլիստը մեղադրվում է 2007-2009թթ.-ին 4,1 միլիոն եվրո հարկ վճարելուց խուսափելու մեջ: Իսպանիայի դատարանում պետական մեղադրողը պահանջում է Մեսսիին դատապարտել 22,6 ամսվա ազատազրկման և դրամական տուգանք նշանակել: Իսկ դատախազությունն, իր հերթին, այդ հանցագործության մեջ մեղադրում է Մեսսիի հորը` պահանջելով վերջինիս ազատազրկել 18 ամսով: