El Confidencial-ին հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է լքել կատալոնական ակումբը և Իսպանիան՝ այդ երկրի հարկային մարմինների կողմից իր նկատմամբ բարձր հետաքրքրության պատճառով։
Մեսսին վերջերս 52 մլն եվրո է վճարել Իսպանիայի պետբյուջե, սակայն նրա նկատմամբ հարուցված գործը, որով Մեսսին մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ, չի փակվել։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ հայտնվել էր մի տեղեկություն, որի համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստվում է վաճառել Մեսսիին 2016 թվականին։