տուն Լուրեր Մեսսին բաց կթողնի Իսպանիայի առաջնության մեկնարկը

Մեսսին բաց կթողնի Իսպանիայի առաջնության մեկնարկը

133
0

armsport.am-ի տեղեկություններով «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության մեկնարկը․

«Նա վերականգնվում է, ես չգիտեմ՝ արդյոք պատրաստ կլինի՞ առաջնության մեկնարկին։ Ամեն ինչ շատ բարդ է թվում»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Ավելի վաղ , Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) որոշում է կայացել Մեսսիին 3 ամսով հեռացնել ազգային հավաքականի խաղերից։ Այսպիսով, մինչև նոյեմբերի սկիզբ Լիոնելը չի կարողանա հանդես գալ Արգենտինայի հավաքականի կազմում ինչպես ընկերական, այնպես էլ՝ պաշտոնական խաղերում։

Նա բաց կթողնի Չիլիի, Մեքսիկայի և Գերմանիայի հետ ընկերական խաղերը, ինչպես նաև ԱԱ-2022-ի ընտրական փուլի մեկնարկային խաղը։

Հիշեցնենք՝ Մեսսին ԱՄՆ մեկնելուց առաջ վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Կապտանռնագույնների բժշկական շտաբը 32-ամյա ֆուտբոլիստի մոտ մկանային վնասվածք է ախտորոշել։