տուն Լուրեր Մեսսին՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

Մեսսին՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

89
0

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով նախորդ շաբաթ երկարաձգել էր «կապտանռնագույնների» հետ պայմանագիրը, դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. հայտնում է Marca-ն:

30-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 30 միլիոն եվրո, իսկ բոնուսների հետ այն հասնելու է 43 միլիոնի:

Բացի այդ, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը կստանա 50 մլն եվրո պայմանագիրը երկարաձգելու համար: