«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին բարձր գանահատական է տվել իր թիմակից Նեյմարին:
«Նեյմարը գերազանց մարդ է: Նա շատ համեստ տղա է, եթե հաշվի առնենք, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է և Բրազիլիայի հավաքականի առաջատարը: Հանդերձարանում նա դրական ազդեցություն է ունենում խաղընկերների վրա:
Նեյմարը բնածին տաղանդով մարդ է: Երբ Մեսսին ավարտի կարիերան, Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Դրանում կասկած չունեմ: Նա կարևորագույն դեր է խաղում թիմում, իսկ 21-22 տարեկանում շատ դժվար է խաղալ «Բարսելոնայում»: Չեմ յկասկածում, որ առջևում մեզ սպասվում է Նեյմարի դարաշրջանը», — ասել է Չավին: