Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, նախորդ շաբաթ օրը Սևիլիայի հետ հաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալով, գերազանցել է Բիլբաոյի Ատլետիկի լեզենդար հարձակվող Տելմո Սարայի՝ հավերժ թվացող ռեկորդը:
Հատկանշական է, որ Սարան 251 գնդակ էր խփել 277 հանդիպումներում, մինչդեռ արգենտինացուց 2005թ.-ի մայիսին «Ալբասետեի» դարպասի գրավելուց հետո ևս 288 հանդիպում էր պահանջվել:
«Երբ ես առաջին անգամ գոլ խփեցի չէի էլ կարող պատկերացնել, որ որևէ ռեկորդ կգերազանցեմ՝ չխոսելով անգամ մեծն Տելմո Սարայի նվաճման մասին», — իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիրը:
Այս թեմային անդրադարձել է ֆուտբոլային հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին: