տուն Լուրեր Մերժելը մարգինալների գործելաոճն է. Էդուրադ Շարմազանովըˋեռյակի մոտեցումների մասին

Մերժելը մարգինալների գործելաոճն է. Էդուրադ Շարմազանովըˋեռյակի մոտեցումների մասին

68
0

sharmazanov

Առհասարակ քաղաքական երկխոսության մերժումը դրական երևույթ չէ, երկխոսությունը մերժում են նրանք, ովքեր ասելիք և անելիք չունեն քաղաքական դաշտում:

Այսօր Ազգային Ժողվում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովըˋ անդրադառնալով նրան, որ ՀԱԿ-ը կտրուկ մերժել է վարչապետի առաջարկը 12 կետերի շուրջ բանակցելու, իսկ ԲՀԿ-ն և Ժառանգությունը մասնակցել են, բայց չեն ընդունել առաջարկը:

«Մերժելը մարգինալների գործելաոճն է, դա քաղաքագիտական ճշմարտություն է: Եթե դու լուրջ քաղաքական ուժ ես ու մտահոգված ես երկրում բարեփոխումների իրականացմանը, այլ ոչ թե լոկ քո փոքր դերակատարումը ավելացնելու համար, ապա դու պետք է գնաս երկխոսության: Երկխոսությունը նրա համար է, որպեսզի իշխանությունն ու ընդդիմությունը մոտեցնեն իրենց դիրքորոշումները՝ հասարակության խնդիրները լուծելու համար: Եթե դու ուլտիմատումներ ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա մարգինալության նշան է»,-ասաց Շարմազանովը:

Լրագրողների այն հարցին, թե Կառավարության այս քայլն արդյոք ուշացած չէր, Շարմազանովը պատասխանեց, որ ոչ:

«Երկխոսությունը երբեք ուշացած չէ, երկխոսությունը անընդհատ պրոցես է, և այս քայլով կառավարությունը, իշխանությունը,  հանրապետական մեծամասնությունը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնում նստել և քննարկել, գտնել ընդհանուր եզրեր: Սա չի նշանակում, որ 12 կետերը պետք է միանգամից կատարվեն: Քաղաքականությունը կլոր սեղանի տրամաբանություն ունի, այսինքն բոլոր սուր կետերը մենք պետք է հղկենք և նստենք քննարկենք: Իսկ եթե դու չես ուզում որևէ  լուծում, դու պետք է ներկայացնես միանգամից որպես նախապայման: Այդ ինչու՞ մենք արտաքին հարաբերություններում Թուրքիային մեղադրում ենք, որ նախապայման է առաջադրում և ամբողջ քաղաքագետ հանրությունը ընդունում է,  որ նախապայմաններ դնելը դա քաղաքակրթության և ժողովրդավարության լեզուն չի, իսկ ներքին քաղաքականության մեջ մենք հանդուրժում ենք»,-ընդգծեց Շարմազանովը: