տուն Լուրեր «Մերսեդես»-ով բախվել է 2 կովի

«Մերսեդես»-ով բախվել է 2 կովի

97
0

1504790556-0952

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 33-րդ կմ-ին «Մերսեդես Ե320» մակնիշի ավտոմեքենան բախվել է այդ պահին երթևեկելի մասով անցնող 2 կովի, որոնք տեղում սատկել են, ապա «Ֆորդ 350» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված կովերին և կորցնելով կառավարումը՝ հետնամասով բախվել է ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտ»-ին:

«Մերսեդես Ե320»-ի վարորդը և «Ֆորդ 350»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: