տուն Լուրեր Մերօրյա հերոսների մասին պետք է ավելի շատ ֆիլմեր նկարահանվեն. կինոռեժիսոր, սցենարիստ

Մերօրյա հերոսների մասին պետք է ավելի շատ ֆիլմեր նկարահանվեն. կինոռեժիսոր, սցենարիստ

111
0

hradadar2

Կինոռեժիսոր, սցենարիստ Արշակ Զաքարյանն, ով մշտապես համագործակցում է ՀՀ Զինված ուժերի հետ, ասում է, որ մերօրյա հերոսների մասին ֆիլմեր նկարահանվում են, սակայն դրանք քիչ են:

Ինքը՝ կինոռեժիսորը, նկարահանել է մի քանի ֆիլմ հերոսների մասին, սակայն դրանք անձնավորված չեն:

«Կարծում եմ, անձնավորելը որևէ հերոսին, սխալ է, քանի որ շատ հերոսների մասին մենք անգամ չենք լսում: Միջոցները քիչ են, դա է խնդիրը: Քիչ է նկարահանվում, պետք է շատ նկարահանվեն ֆիլմեր էլ, հոդվածներ էլ:

Հիմա ակցիա ենք անցկացնում, ցանկանում ենք արձան կառուցել այսօրվա դիրքը պահող զինվորի համար: Ոչ թե զոհվածի, այլ՝ դիրք պահողի, քանի որ նա արդեն հերոս է, մերօրյա հերոս»: