տուն Քաղաքական Միջազգային Մերկելն ու Օլանդը մեկնում են Մինսկ

Մերկելն ու Օլանդը մեկնում են Մինսկ

110
0

francois-hollande-angela-merkel-europa

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր կմեկնեն Մինսկ՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով «Նորմանդյան քառյակի» բանակցություններին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները որոշում են կայացրել մեկնել Բելառուսի մայրաքաղաք, որպեսզի բոլոր հնարավորություններն օգտագործեն դիվանագիտական կարգավորման համար։ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը նախկինում հայտնել էր, որ Մերկելն ու Օլանդը կժամանեն Մինսկ, եթե այսօր առավոտյան հաջողություն լինի կոնտակտային խբի բանակցություններում։