Քիչ առաջ տեղեկացրել ենք, որ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներ Ֆրանսուա Օլանդն ու Անգելա Մերկելը այսօր երեկոյան այցելելու են Կիև:
Քիչ առաջ Մերկելի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո նրանք այցելելու են Մոսկվա: «Բռնությունների սաստկացման լույսի ներքո վերջին օրերին կանցլերն ու նախագահ Օլանդը մեծացրել են ջանքերը, որոնք ուղղված են Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորմանը», — ասել են Մերկելի մամուլի ծառայությունում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: