Ստեղծված իրավիճակում օգտակար կլիներ, եթե Սիրիայում լիներ թռիչքազերծ գոտու նման մի տարածք, որտեղ հակամարտող կողմերից ոչ մեկն օդից հարձակումներ չիրականացներ: Stuttgarter Zeitung-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ըստ Gazeta-ի, Մերկելը նշել է, որ անհնար է բանակցել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հետ: «Բայց եթե հնարավոր լիներ այդպիսի համաձայնություն ձեռք բերել Ասադի կողմնակիցների եւ նրա դեմ հանդես եկող կոալիցիայի միջեւ, շատ օգտակար կլիներ»,- հավելել է Մերկելը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Սիրիայի երկնքում թռիչքազերծ գոտու հաստատման անհրաժեշտություն չի տեսնում: