տուն Լուրեր Մերկելն անհրաժեշտ է համարել ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդումը

Մերկելն անհրաժեշտ է համարել ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդումը

107
0

German Chancellor Merkel addresses to media after meeting Polish PM Tusk in Warsaw

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան ճակատը: «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ` այս մասին նա հայտարարել է լեհ պաշտոնատար անձանց հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Մերկելի խոսքով` Գերմանիան հանդես է գալիս Ռուսաստանի հետ մշտական երկխոսության օգտին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Բեռլինը Եվրոպայի սահմանների մոտ տեսնում է «նոր սպառնալիքներ», հետևաբար մտադիր է ավելացնել ռազմական ծախսերն ու ամրապնդել ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը։

«Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է պաշտպանական ծախսերին հատկացնենք ՀՆԱ-ի 2 տոկոսը»,- ասել է Մերկելը: