տուն Լուրեր Մերկելն Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Մերկելն Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

95
0

79946_src

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 7-ին հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, haqqin.az-ի տեղեկացմամբ` հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը:

«Ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմ համագործակցության հարցեր, Ադրբեջանում իրավիճակի զարգացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- ասել է գերմանացի պաշտոնյան:

Նա նաև հավելել է, որ հանդիպումից հետո տեղի կունենա Մերկելի և Ալիևի համատեղ մամուլի ասուլիս: