տուն Քաղաքական Միջազգային Մերկելին կոչ են անում փոխել միգրացիոն քաղաքականությունը

Մերկելին կոչ են անում փոխել միգրացիոն քաղաքականությունը

55
0

merkel-wants-greece-to-act-fast-as-banks-reopepen.w_lԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած կոալիցիայի 44 պատգամավոր 5-էջանոց նամակ են հղել կանցլերին՝ իրենց բողոքն արտահայտելով Մերկելի վարած քաղաքականության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Der Spiegel գերմանական պարբերականը՝ վկայակոչելով DPA գործակալությունը։

«Մենք ակնկալում ենք կանցլերի պատասխանը ստանալ մեկ շաբաթվա ընթացքում»,- ասել է նախաձեռնության հեղինակներից մեկը։ Նամակում պատգամավորները կոչ են անում փոխել Մերկելի միգրացիոն քաղաքականությունը։

Պարբերականը նշում է, որ իրականում Մերկելի քաղաքական գիծը փոխելու կոչ անողների թիվն ավելի շատ է, քան նամակը ստորագրած պատգամավորների։ Նախաձեռնության հեղինակները նշում են, որ Մերկելի քաղաքականությունից դժգոհ է կոալիցիայի պատգամավորների 1/3-ը։

«Մենք մեր երկրում գերլարված իրավիճակում ենք հայտնվել։ Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում փոխել գործող միգրացիոն քաղաքականությունը»,- ասված է նամակում։