տուն Լուրեր Մերկելի կուսակցությունը պարտվել է Բեռլինի ընտրություններում

Մերկելի կուսակցությունը պարտվել է Բեռլինի ընտրություններում

109
0

Մերկել

Ինչպես և կանխատեսում էին քաղաքագետները, Բեռլինում կայացած երկրամասային խորհրդարանի (Պատգամավորների պալատի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ­-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) հաղթում Է`  ստանալով քվեների 21,6 տոկոսը՝ հաղորդում է TASS-ը:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Անգելա Մերկելի Քրիստոնեա-­դեմոկրատական միությունը (ՔԴՄ) 17,6 տոկոսով ՝ Գերմանիայի մայրաքաղաքում ցույց տալով ամենավատ արդյունքն իր պատմության ընթացքում: Այս մասին են վկայում քվեարկության հրապարակված նախնական արդյունքները:

«Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) աջ հանրամետ կուսակցությունն ստացել Է քվեների 14,2 տոկոսը և 16 երկրամասային խորհրդարաններից անցնելով արդեն 10­-րդում: Պատգամավորների պալատ են անցել նաեւ Ձախ կուսակցությունը (ՁԿ, 15,6 տոկոս), «Կանաչները» (15,2 տոկոս) եւ խորհրդարանում իր տեղը վերադարձրած՝ Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությունը (6,7 տոկոս): «Ծովահենները», ամենայն հավանականությամբ, դուրս կմնան Պատգամավորների պալատից` ստանալով ձայների ընդամենը 1,7 %-ը: