տուն Քաղաքական Միջազգային Մերկելը ժամանել է Վաշինգտոն՝ համոզելու Օբամային զենք չտրամադրել Ուկրաինային

Մերկելը ժամանել է Վաշինգտոն՝ համոզելու Օբամային զենք չտրամադրել Ուկրաինային

94
0

_80874699_025787988-1

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ժամանել է Վաշինգտոն, ուր հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինան է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Մերկելը Օբամային  տեղեկացնելու է Պետրո Պորոշենկոյի և Վլադիմիր Պուտինի հետ իր և Օլանդի վարած բանակցությունների մասին։ Բացի այդ, քննարկվելու է առևտրի, անվտանգության և ահաբեկչության հետ կապված հարցեր։

Մասնագետները նշում են, որ այս հանդիպումից է կախված, թե արդյոք ԱՄՆ-ն զենք կտրաամդրի Ուկրաինային։ Ռուսական կողմը պնդում է, որ համաձայն է զինադադարի, եթե Ուկրաինան նոր զենք չստանա ԱՄՆ-ից։ Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ից ստացված զենքը կարող է լուրջ փոփոխություններ առաջացնել տարածաշրջանում։