Բրիտանական տպագիր ու էլեկտրոնային ԶԼՄ-ները շարունակում են վայելել սըր Էնթոնի Սելդոնի` վարչապետ Դևիդ Քեմերոնին նվիրված Cameron at 10 գրքից մեջբերումները., գրում է today.kz-ը:
Դրանցից է, օրինակ, այն պատմությունը, որ մի անգամ Քեմերոնը շատ կոպիտ հաղորդագրություն է ուղարկել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնին, որով նրան առաջարկել է `”բերանը փակել”:
2012-ին, Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու հնարավորության քննարկման ժամանակ Գերմանիայի կանցլեր Մերկելը հայտարարել է. “մենք բոլորս ձեզ ատում ենք”, “բոլորս”-ի տակ Մերկելը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել ԵՄ անդամներին: Մերկելը Քեմերոնին խորհուրդ է տվել “մեծերի խոսքը լսել” ու “այդքան ագրեսիվ չլինել, ինչպես նաև նրան “վնասատու” է անվանել:
Ի դեպ, հարցման համաձայն, բրիտանացիների մեծամասնությունը կողմ է ԵՄ-ից դուրս գալուն: