տուն Քաղաքական Միջազգային Մերկելը խորհուրդ է տվել ուկրաինացիներին` հաշտվել Ղրիմի կորստի հետ

Մերկելը խորհուրդ է տվել ուկրաինացիներին` հաշտվել Ղրիմի կորստի հետ

86
0

65274_src

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է համբերատարությամբ լցվի եւ պատրաստվի շարունակական դիմակայության Ռուսաստանի հետ՝ ՌԴ նախագահի՝ Ուկրաինայում վարած քաղաքականության պատճառով։ Հաղորդոում է Bloomberg-ը։

«Ես այս պահին Ռուսաստանի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չեմ տեսնում»,- ասել է Մերկելը։

Խոսելով Ուկրաինայի մասին՝ Մերկելը Դոնբասի իրավիճակը համեմատել է իր երկրի հետ՝ երբ Գերմանիան բաժանել էին 2 մասի՝ Արեւելյան Գերմանիա (ԳԴՀ) եւ Արեւմտյան Գերմանիա (ԳՖՀ)։

«Ես ինքս Արեւելյան Գերմանիայից եմ։ Մեզ պետք եղավ 40 տարի, որպեսզի հասնեինք Արեւմտյան Գերմանիային։ Երբեմն պատմության մեջ անհրաժեշտություն է պատրաստ լինել երկար դիմակայության եւ մի քանի ամիս անց չհարցել՝ իմաստ ունի՞ մեր պահանջների անփոփոխությունը»,- ասել է նա։

Որոշ քաղաքական գործիչներ նույնպես համաձայն են Գերմանիայի կանցլերի հետ։ Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Սթուբը եւս կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը դեռ երկար կձգվի. «Մենք իրավիճակին նայում ենք կարճաժամկետ հեռանկարում»

ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Փիթեր Վիթթիգը հայտարարել է, որ Պուտինը կորցրել է Ռուսաստանի հանդեպ Եվրոպայի վստահությունը, եւ Եվրամիության վստահությունը Կրեմլը չի կարող արագ վերականգնել։