տուն Քաղաքական Միջազգային Մերկելը վերընտրվել է Գերմանիայի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում

Մերկելը վերընտրվել է Գերմանիայի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում

93
0

B

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերընտրվել է երկրի իշխող «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:

Նրա թեկնածության օգտին ենք քվեարկել կուսակցական համագումարի պատվիրակների 96,7%-ը: Նշենք, որ համաշխարհային քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից մեկն այս պաշտոնում վերընտրվում է արդեն 8-րդ անգամ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է, որ կանցլեր Մերկելը կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրվի նաև 4-րդ անգամ:

Emnid ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ գերմանացիների 56%-ը ցանկանում է, որ Մերկելը մասնակցի առաջիկա ընտրություններին: Հարցվածների շուրջ 75%-ը, սակայն, համոզված է, որ կանցլերն իր պաշտոնը կլքի 2017թ.-ին: