Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում 32,9% ձայներով առաջատարն է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը. չնայած հաղթանակին` այս արդյունքը կուսակցության ամենավատ արդյունքն է 1949-ից ի վեր, հաղորդում է BBC Russian-ը:
Գործող կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Գերմանիայի նոր կառավարություն ձևավորելու մասին:
«Մենք ամենաուժեղ կուսակցությունն ենք, և մեր խնդիրն է ստեղծել իշխանություն: Իհարկե, մենք ավելի լավ արդյունք էինք ակնկալում», — իր ելույթում հայտարարել է Մերկելը: