տուն Քաղաքական Միջազգային Մերկելը սաստեց «ռուսական արջին» և միավորեց Եվրոպան. The Guardian

Մերկելը սաստեց «ռուսական արջին» և միավորեց Եվրոպան. The Guardian

84
0

140106114738-angela-merkel-story-top

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարողացել է սաստել «ռուս արջին» և միավորել Եվրոպային: Այս մասին գրում է The Guardian-ը: Պարբերականը գրում է, որ աշխարհամասում պայքարը 2014 թվականին մղում էին քաղաքական երկու առաջնորդներ` Մերկելն ու Պուտինը:

Հունվար-հունիս ամիսներին թվում էր, որ հաջողության է հասնում «ռուսական արջը», սակայն հիմա, երբ ռուսական տնտեսությունը գտնվում է փլուզման եզրին, սակայն հիմա ակնհայտ է, որ հաղթանակը բաժին է հասնում «եվրոպական կրիային»: Մերկելին վաղուց էին համարում Եվրոպայի առաջատար քաղաքական գործիչ, սակայն ուկրաինական ճգնաժամի ժամանակ նա դարձավ Եվրոպայի գլխավոր քաղաքական գործիչ:

Պարբերականի հոդվածագիրը հիշեցնում է, որ Մերկլեն ու Պուտինն ամենահաճախն են շփվել այս ընթացքում` 35 հեռախոսազրույց: Բացի այդ, Մերկելն առաջինն է համաշխարհային առաջնորդների շրջանում, ով ամենահաճախն է շփվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Մերկելը նաև չի դադարում կրկնել, որ ռազմավարությունը պայմանավորված է Ուկրաինային օգնություն ցուցաբերելով, Ռուսաստանի հետ դիվանագիտության շարունակմամբ և պատժամիջոցներ կիրառելով, որպեսզի Կրեմլին ստիպեն նստել բանակցությունների սեղանին: Եվրոպայի համար պայքարն ամենևին էլ չի ավարտվել, և 2015 թվականին կարող են լինել նոր մարտահրավերներ, սակայն 2014 թվականի քաղաքական առաջնորդությունը պատկանել է Մերկելին, գրում է հեղինակը: