Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մինչև չորեքշաբթի ժամանակ է տվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինս մինչև չորեքշաբթի ընդունի Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման արևմտյան ծրագիրը: Այս մասին հաղորդում է The Wall Stret Journal-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Աղբյուրների համաձայն` եթե Պուտինը չընդունի «Մերկել-Օլանդ» ծրագիրը, ապա նոր պատժամիջոցների կենթարկվի:
Այսօր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է նման վերջնագրի առկայությունը: «Մենք արդեն ամեն ինչ ասել ենք բանակցությունների տոնայնության մասին: Ոչ եք երբեք չի շփվել և չի կարող շփվել նախագահի հետ վերջնագրի տոնայնությամբ», — ասել է նա: