Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և ԱՄՆ-ի փոխանախագահ Ջո Բայդենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում սկսել են եռակողմ բանակցությունները: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Կողմերը քննարկելու են Ուկրաինայի արևելքում տիրող վիճակը և բանակցային գործընթացի ներկայիս արդյունքները:
Հիշեցնենք, որ երեկ Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ավելի քան 4 ժամ բանակցել էին Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպման ավարտին դաշնային կանցլերը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության շուրջ մոսկովյան բանակցություններն «իմաստ ունեին»: Սպասվում է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները կիրակի օրը կանցկացնեն հեռախոսային համատեղ զրույց, որի ժամանակ կքննակեն նախօրեին մեկնարկած բանակցությունների արդյունքում ձևավորվող փաստաթուղթը։