Գերմանացիների բացարձակ մեծամասնությունը կարծում Է, որ Գերմանիայի կանցլեր եւ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) ղեկավար Անգելա Մերկելը լիովին պատասխանատվություն Է կրում Բեռլինի երկրամասի խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության ձախողման համար: N-TV հեռուստաընկերության անցկացրած հարցման տվյալների համաձայն` նման կարծիքի է հարցվածների 93 տոկոսը, և միայն 7%-ն է կարծում, որ մեղքը տարածաշրջանային կուսակցական ղեկավարությանն Է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Araratnews.am-ը տեղեկացրել է, որ ընտրություններում Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը Գերմանիայի մայրաքաղաքում ցույց է տվել ամենավատ արդյունքն իր պատմության ընթացքում` 17,6 տոկոս: