Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդները երեկ կրկին քառակողմ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը։
Կողմերը համաձայնել են, որ կրակի ռեժիմը հիմնականում պահպանվում է։ Պորոշենկոն շեշտել է, որ անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին, ով Ռուսաստանում ձերբակալվել է ռուսաստանցի լրագրողին սպանելու մեղադրանքով։
Պետությունների չորս ղեկավարները համաձայնել են շարունակել երկխոսությունը քառակողմ ձևաչափով։