տուն Քաղաքական Միջազգային Մերկելը Instagram-ում տեղադրել է Օբամայի բավարական նախաճաշի լուսանկարը

Մերկելը Instagram-ում տեղադրել է Օբամայի բավարական նախաճաշի լուսանկարը

94
0

merkel obԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր Instagram-ում տեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ իր համար պատրաստված բավարական նախաճաշը: Գրառումն արվել է նախօրեին:

Մերկելը լուսանկարին կից արել է հետեւյալ մեկնաբանությունը. «Բավարական նախաճաշը սպասում է Մերկելին եւ Օբամային»: Լուսանկարում ավանդական գերմանական նախաճաշ է՝ նրբերշիկ, գարեջուր եւ աղի ոլորաբլիթ, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:

Օբաման եւ Մերկելը այս պահին գտնվում են Բավարական Ալպերի Էլմաու ամրոցում: Երկու առաջնորդները հանդիպել են G7 գագաթնաժողովի շրջանակներում: