տուն Լուրեր Մերկելը հավատում է Թուրքիայի հետ միգրացիոն գործարքի կյանքի կոչմանը

Մերկելը հավատում է Թուրքիայի հետ միգրացիոն գործարքի կյանքի կոչմանը

93
0

010316_164934_94620_2

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավատում է Թուրքիայի ու Եվրամիության միջև միգրացիոն համաձայնագրի կյանքի կոչմանը: Դրա մասին Մերկելը հայտարարել է Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում:

«Նախկինում ասում էին, որ համաձայնությունը երբեք չի կայանա, որ չարժէ անգամ փորձել: Սակայն երբ այդ համաձայնությունը ձեռք բերվեց, սկսեցին ասել, որ այն երբեք չի գործի: Եթե լինեն նոր խնդիրներ, ապա կասեն, որ այժմ արդեն ամեն ինչ հաստատ դատապարտված է ձախողման»,-նկատել է կանցլերը:

Մերկելի կարծիքով՝ համաձայնագրի կյանքի կոչումը բարդ գործընթաց է, որի վրա դեռ պետք է աշխատել: Մասնավորապես՝ Թուրքիայի համար առանց վիզային ռեժիմի հաստատումը հետաձգվել է ԵՄ պահանջները Անկարայի կողմից չկատարելու պատճառով: Սակայն Մերկելը նշել է, որ այդ համաձայնագիրը չի տապալվել: