Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է այն մասին, որ դեմ է Թուրքիային Եվրամիության լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելուն, հաղորդում է TASS-ը:
«Միշտ դեմ եմ եղել Թուրքիայի` Եվրամիության լիրավ անդամությանը և շարունակում եմ մնալ այս տեսակետին», — ասել է նա:
Միաժամանակ, կանցլերն ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է շարունակի երկխոսությունը Թուրքիայի հետ` գաղթականների ճգնաժամը հաղթահարելու համար: