Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը: TASS-ի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտարարել է Քրիստոնյա-դեմոկրատական միության՝ Քյոլնում կայացած համագումարի ժամանակ:
«Պատժամիջոցները կընդունվեն, եթե դրանք անխուսափելի լինեն», — հայտարարել է Մերկելը:
Կանցլերը նշել է, որ մտադիր չէ թուլացնել Մոսկվայի նկատմամբ գործադրվող ճնշումը: «Մենք խնդիրները չենք լուծի, եթե չանվանենք իրերն իրենց կանոններով»,- շեշտել է եվրոպացի առաջնորդը:
Գերմանիայի կառավարության ղեկավարը նաև հիշեցրել է, որ ուկրաինական ճգնաժամը ռազմական լուծում ունենալ չի կարող: