Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է մասնակցի Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցություններին: Դրա մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ելույթ ունենալով փախստականների հարցերով Եվրամիության գագաթնաժողովին: Սակայն ըստ Մերկելը` խոսակցություն պետք է սկսվի հակամարտության բոլոր կողմերի հետ:
«Մենք պետք է խոսենք շատ մասնակիցների հետ, այդ թվում` Ալ-Ասադի և մյուսների», — ասել է նա` նշելով, որ քննարկումներին պետք է մասնակցեն ոչ միայն ԱՄՆ-ն և Ռուսաստանը, այլև Իրանն ու Սաուդյան Արաբիան:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն, իր հերթին, ասել է, Բաշար Ալ-Ասադը տեղ չունի ապագայի Սիրիայի կառավարման համակարգում: «Մենք մանրամասները չենք քննարկել, սակայն դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը. ապագայի Սիրիայում Բաշար Ալ-Ասադ լինել չի կարող, և հաջող անցումային փուլ կլինի միայն իշխանությունից նրա հեռանալուց հետո», — ասել է Օլանդը` պատասխանելով ներսիրիական կարգավորման մասին հարցին: