տուն Լուրեր Մերիլ Սթրիփը` Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի նախագահ

Մերիլ Սթրիփը` Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի նախագահ

141
0

upload-05-pic700-700x467-31265

Հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփը կգլխավորի Բեռլինի 66-րդ կինոփառատոնի ժյուրին: Կինոփառատոնը կանցկացվի 2016 թվականի փետրվարին, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

«Իր երկար կարիերայի ընթացքում առաջին անգամ  համաշխարհային մեծության այս աստղը կգլխավորի կինոփառատոնի ժյուրին»,- նշել են կազմակերպիչները:

3 «Օսկար» և 8 «Ոսկե Գլոբուս» մրցանակների արժանացած Սթրիփը մի քանի անգամ կինոփառատոնի հյուր է եղել, իսկ 2012 թվականին հատուկ մրցանակի է արժանացել: