տուն Լուրեր Մերի Մարգարյանի գործով նոր մեղադրյալ կա

Մերի Մարգարյանի գործով նոր մեղադրյալ կա

66
0

shushanik

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել բժշկական կենտրոնի ևս մեկ մանկաբարձ-գինեկոլոգի։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մանկաբարձ-գինեկոլոգը, ում ինքնությունը առայժմ չի հրապարակվում, մեղադրվում է մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեջ։

Նշենք, որ այս գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել: