տուն Լուրեր Մերձմոսկվայում ՀՀ քաղաքացի է սպանվել

Մերձմոսկվայում ՀՀ քաղաքացի է սպանվել

114
0

gun-police

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Մերձմոսկվայի Դոլգոպրուդնի քաղաքում 35-ամյա ՀՀ քաղաքացի է սպանվել. հաղորդում է Rusarminfo-ն:

Տղամարդու դին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Սովետսկայա փողոցում գտնվող «Վոդնիկ» սրճարանի մոտակայքում: ՀՀ քաղաքացին Դոլգոպրուդնիում ապրում էր առանց գրանցման:

Դեպքի վայրում 10 x 32 մմ տրամաչափի տրավմատիկ հրացան է հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ: